ՆԱՏՕ-ն եվրոպական անդամ պետություններին հորդորել է հնգապատկել ցամաքային ՀՕՊ կարողությունները՝ գրում է Bloomberg-ը։ Լրատվամիջոցը նշում է, որ նման կերպ դաշինքը ձգտում է «լրացնել ռուսական ագրեսիայի սպառնալիքին ի պատասխան առանցքային բացը»։ Զինված ուժերի կուտակման հարցը կքննարկվի հինգշաբթի օրը՝ Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ պետությունների պաշտպանության նախարարների Բրյուսելում անցկացվելիք հանդիպման ժամանակ։               
 

Քանի հոդվածով պիտի դատվի Փաշինյանը

Քանի հոդվածով պիտի դատվի Փաշինյանը
19.11.2020 | 19:49

Հիշու՞մ եք, թե պատերազմի կեսին Նիկոլ Փաշինյանն ինչպես ողջ ժողովրդին համարեց անթասիբ՝ իբր պատերազմ չգնալու համար։ Իսկ այսօր նա ու նրա ողջ թիմի սուտը, որ մեզ հայրենիքի կորուստ արժեցավ, կամաց-կամաց ջրի երես է դուրս գալիս։ Այսօր ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության արդեն նախկին պետ Մովսես Հակոբյանը սկանդալային բացահայտումներ արեց։


Ըստ պաշտոնաթող գեներալի, Փաշինյանը պատերազմի երրորդ օրը հրաման է արձակում կանգնեցնել զինված ուժերի լրահամալրումը, ինչը հանցագործություն է։ Եթե առաջնագծում զինվորի, կռվողի խնդիր կար, ինչու են այնպիսի քայլեր կատարվել և պատերազմի օրերին, և, ինչպես նախկին պաշտոնյան է պնդում, դրանից առաջ, որ առաջնագիծը զրկվել է պատրաստված կռվողներից։ Հիմա անթասիբն ո՞վ է, ո՞վ է բանակին զրկել կռվողից ու պատրաստված կադրերից։


Շատ բացահայտումներ եղան, որոնցից մեկն էլ այն է, թե ՌԴ-ի հետ սպառազինության պայմանագրերը կնքվել էին դեռևս 2016-ի ապրիլից հետո, 2017-ին։ Հիշու՞մ եք, որ Արծրուն Հովհաննիսյանը խրոխտ հայտարարում էր, թե վերջին 2 տարվա ընթացքում ամենաշատն է զինվել բանակը, մոռանալով, սակայն նշել, թե երբ են եղել այդ պայմանագրերը։ Ավելին, այն, ինչ այս իշխանությունն է փորձել անել այս հարցում, ավելի է վատացրել իրավիճակը։ Մովսես Հակոբյանը բացահայտեց․ «ՊՆ փոխնախարար եմ եղել եւ ես եմ այդ պայմանագրերը կնքել, որով մեր բանակը պառազինվել է: Ձեռք է բերվել «Սմերչ» կայաններ, «Տոռ»-եր, «Իգլա Ս» եւ «Վերբա»-ներ: Դրանք այն զենքերն են, որոնք այս պատերազմում կռվել են: Դրանք հիմնականում ձեռք են բերվել 2017 թվականին, իսկ «Տոռ»-երի մի մասը 2018-ին: Ձեռք է բերվել մեծ քանակի նռնկանետեր, Կորդեր, խնդիր է դրվել մեծ քանակի հրետանային հրթիռներ ձեռք բերելու: 2017-ին եղել է 2018-2022 թվականի զարգացման պլանը, թե ինչ պետք է ձեռք բերել։ Պետք է ձեռք բերվեր եւս 2 դիվիզիոն «Տոռ», որից մեկը 2018-ին, եւ 10 տոկոս կանխավճարը մուծված է եղել, մյուսը՝ 2019-ին: Այդ պլանը վերացական չի եղել, գրված է եղել, թե գումարը որտեղից պետք է վերցնել: Դա կար: Պետք է ձեռք բերվեր եւս մեկ դիվիզիոն «Սմերչ», պետք է կատարելակործվեր մեր «Իսկանդերի» համակարգը, պետք է ձեռք բերվեր «Կոռնետներ» եւ մեծ քանակի զինամթերք: 2018-ի գործող պլանը փոխել են: Ձեռք են բրել «ՍՈՒ 30ՍՄ», «ՕՍԱ»-ներ: Հիմա հարցրեք, թե դրանցից քանի՞սն է կրակել: Ոչ մեկը: Ձեռք են բերել, որովհետեւ չեն պատկերացրել պատերազմն ինչ է: Ես վարչապետին անձամբ ասել եմ՝ սրա համար պատասխան եք տալու»։


Հիմա քրեական օրենսգրքի քանի՞ կետերով պետք է այս իշխանության ղեկավարը դատվի։ Եթե ցմահ դատվի էլ, 5000 զոհի, այդ անդառնալի կորստի մեղքն իր վրայից ինչպե՞ս է մաքրելու։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 6200

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ